Միջազգային

Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել Է 5,6 հազարը. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցել Է 5,6 հազարը. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր զոհվածների թիվը գերազանցել Է 5,6 հազարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ին:

«Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել ավելի քան 5 հազար 600 մարդ»,-նշել են Համաշխարհային կազմակերպությունում:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ փետրվարի 12-ին Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքում, որոնց մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խումբը փաստաթուղթ Է ստորագրել Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումների մասին, որոնցով, մասնավորապես, նախատեսվում Է փետրվարի 15-ից Դոնբասում հրադադարի հաստատում, ծանր սպառազինությունների հետքաշում եւ անվտանգության գոտում ստեղծում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում