Հասարակական

Արմեն Մուրադյանը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի շինարարական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում շարունակվում են հիմնական մասնաշենքի վերակառուցման և եռահարկ նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Արմեն Մուրադյանն կրկին այցելել է շինհրապարակ: Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է 2014 թվականի ապրիլից մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքը:

Նախարարը կարևորել է իրականացվող աշխատանքների պատշաճ որակը, ինչպես նաև ժամկետների ապահովումը:

Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ շենքում կտեղակայվի ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP միջազգային չափորոշիչների պահանջներին: Հիմնանորոգվող յոթհարկանի բուժական մասնաշենքում այս փուլում կատարվում են հարդարման աշխատանքներ:

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվանարյունաբանական կենտրոնի արդիականացումը, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունքի ստեղծումն իրականացվում են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում