Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պետական բուհերի ռեկտորները քննարկելեն բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագաքայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հետագա քայլերն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պետական բուհերի ռեկտորների այսօր կայացած հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես խոսվել է Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալու, կրթական երկաստիճան եւ կրեդիտային համակարգերի ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին: Նախագահն ասել է, որ կարճ ժամկետում պետք է վերջնականապես հստակեցնել այս նորամուծությունների հետ կապված հարցերը եւ գտնել դրանց լուծումները, որպեսզի հասարակությանը, հատկապես ուսանողներին ու ապագա դիմորդներին պարզ լինի առաջարկվող հնարավորությունների եւ առաջադրվող պայմանների շրջանակը: Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրվել է նաեւ ուսուցման նոր տեխնոլոգիաների կիրառման, բուհական մասնագիտությունների գծով ժամանակակից գրականության առկայության խնդիրներով: Նախագահի խոսքով, անհրաժեշտ է համապարփակ մոտեցում ցուցաբերել ուսանողներին մասնագիտական նոր, բազային ձեռնարկներով ապահովելու հարցում, այլապես միայն կառուցվածքային փոփոխությունները բեկում չեն մտցնի կրթության որակի բարձրացման գործում: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ռեկտորներից ակնկալում է դինամիկ, համագործակցված եւ նպատակաուղղված աշխատանք` բուհական բարեփոխումներն առանց ժամանակի կորստի եւ վրիպումների անցկացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում