Հայտնի է Երևանի ճանապարհային ոստիկանության նոր պետի անունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ճանապարհային ոստիկանության պետ է նշանակվել Արման Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Երևանի ճանապարհային ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնը: «Արմենպրես»-ին այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
2015թվականի փետրվարի 4-ին Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
2015թվականի փետրվարի 10-ին Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը նշանակվել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:
Կարդացեք հոդվածը` Русский