Հասարակական

Երևանում կկայանա հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովը

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 10ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը փետրվարի 12-14-ին Երևանում կանցկացնի հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովին կմասնակցեն տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ:

Հայ-ռուսական համաժողովի պաշտոնական բացման արարողությունից հետո մասնակիցները կբաժանվեն թեմատիկ խմբերի, որոնք կանցկացնեն մտագրոհ`թեմատիկ ուղղությունների հիմնախնդիրների քննարկում, համագործակցության հիմնական առաջարկությունների ձևավորում: Մասնակիցներն աշխատանքային խմբերում առաջարկություններ կմշակեն համապատասխան թեմատիկ ուղղություններով:Երկրորդ համաժողովային օրը մասնակիցները կսկսեն Հաղթանակի զբոսայգի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությամբ:

Համաժողովի ավարտին տեղի կուենանա ամփոփիչ հայտարարության ներկայացում և հաստատում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում