Երևանում կայացել է ՀԱՊԿ երկրների անօրինական միգրացիայի դեմ պայքարի մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում փետրվարի 5-ինտեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը:Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի պետ Սերիկ Սաինովը, Ղրղզստանի Հանրապետության Աշխատանքի, միգրացիայի ու երիտասարդության նախարարի տեղակալ Դոսկուլ Բեկմուրզաևը, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Զումրադ Սոլիևան՝ իրենց ղեկավարած պատվիրակություններով, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա հրամանով՝ անօրինական միգրացիայի հակազդման գործում արդյունավետ համագործակցելու համար մի շարք պաշտոնատար անձինք արժանացել են խրախուսանքների:

Նիստի օրակարգում մի շարք հրատապ և հեռանկարային հարցեր էին: Մասնավորապես՝ ՀԱՊԿ ձևաչափով անօրինական միգրացիայի հակազդման օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ գործողությունների կազմակերպումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում, Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա աշխատուժի ներգրավման և օգտագործման կարգավորման բնագավառի նորամուծությունները, անօրինական միգրացիայի հակազդման ընդհանուր մոտեցումների մշակումը՝ Եվրասիական տնտեսական միության գործառման լույսի ներքո, ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքի ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակներում տարածաշրջանային համակարգի ստեղծման, ինչպես և տեղեկատվության կանոնավոր հավաքման, մշակման ու փախանակման կոնտակտային կետերի հետագա գործունեության և այլ խնդիրներ:

Օրակարգային հարցերի մանրամասն և առարկայական քննարկումից հետո ստորագրվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի երևանյան նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին