Քաղաքականություն

Թուրք պատմաբանը Երևանում խոսել է Ցեղասպանության և հայերի գույքի բռնագրավման մասին

2 րոպեի ընթերցում

Թուրք պատմաբանը Երևանում խոսել է Ցեղասպանության և հայերի գույքի բռնագրավման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերին պատկանող սեփականության առգրավումը 20-րդ դարասկաբին Օսմանյան կայսրության կողմից հայեր դեմ իրականացված ցեղասպանության առանցքային մասն է կազմել և շարունակվել նաև դրանից հետոˋ Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբˋ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով դասախոսության ժամանակ այս մասին նշեց երիտասարդ թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը:

«Հայերի կոտորածներից և բռնի տեղահանություններից հետո թուրքական իշխանությունների կողմից ստեղծվել են 33 հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեին լքված գույքի գրանցմամբ, հաշվառմամբ և իրացմամբ: Հայերի գույքը յուրացվել է ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիական ծառայողների, զինվորականների կողմից, ինչպես նաև թալանվել է կոտորածների ժամանակ»,- ասել է Պոլաթելը:

Կարսում ծնված և ներկայումս Ստամբուլում բնակվող Մեհմեդ Պոլաթելը թեկնաուծական թեզ է պաշտպանում Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Նա ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: Իր աշխատության համար նա օգտվել է ինչպես տարաբնույթ աղբյուրներից, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքական ղեկավարության հուշատերտրերից: Պոլաթելիխոսքովˋ Թուրքիայում գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում