Շրջանառության հարկի մասին օրենքում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջիկայում իրականացվելիք փոփոխությունները կնպաստեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ Նախագահի մոտ կայացած քննարկման արդյունքում որոշում է կայացվել մինչև հուլիսի 1-ը հետաձգել օրենքում առկա վիճահարույց դրույթը, այն է՝ պարտադիր փաստաթղթավորման պահանջը: «Այդ ընթացքում մենք կքննարկենք հարցը բոլոր շահագրգիրռ կազմակերպությունների, ՓՄՁ-ների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական ուժերի հետ: Կքննարկենք և կընդունենք որոշում, որը կնպաստի մեր երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը:

Ազգային ժողովը փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանի արտահերթ քննարկմանն էր ներկայացրել ՀՀ կառավարությունը: Նախագծով առաջարկվում է մինչև 2015թ. հուլիսի 1-ը հետաձգել շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջը: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը ՀՀ վարչապետի հետ քննարկման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի քննարկմանը կներկայացնեն նոր նախագիծ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան