Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիայիԴաշնային Հանրապետություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 15-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ: Ռոբերտ Քոչարյանի եւ Բունդեսթագի նախագահի մասնակցությամբ տեղի կունենա Գերմանիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա նաեւ Գերմանիայիմենամեծ եւ ազդեցիկ Բերտելսման քաղաքական հիմնադրամում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում