Ֆաթիհ Աքինը եղել է Ծիծեռնակաբերդում, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպի» (The Cut) ֆիլմի ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ժամանակավոր ցուցադրությանը: Նա եղել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

«Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը:Ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին:

Հայերեն English Русский

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ