Խճանկար

NASA-ն ուղղաթիռներ Է ուղարկելու Մարս

2 րոպեի ընթերցում

NASA-ն ուղղաթիռներ Է ուղարկելու Մարս

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը փոքր ուղղաթիռների թեսթավորում Է սկսել, որոնք պլանավորվում Է օգտագործել մարսագնացների փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail թերթը:

Գիտնականները ծրագրում են կարմիր մոլորակի ուսումնասիրման արագությունը մի քանի անգամ ավելացնել ուղղաթիռների օգնությամբ: Ի տարբերություն այն ապարատների, որոնք կարող են Մարսի մակերեւույթով մեկ ամսվա ընթացքում հաղթահարել շուրջ 400 մետր տարածություն, ուղղաթիռները կկարողանան օրական անցնել կես կիլոմետր տարածությունն: Դրա հետ մեկտեղ նրանք հեշտությամբ կխուսափեն շեշտակի վերելքների եւ խորը ծերպերի նման խոչընդոտներից:

Ապարատը կունենա խորանարդաձեւ կորպուս՝ հենաոտքերի վրա: Վերեւում կգտնվի ռոտորը: Ուղղաթիռի զանգվածը կկազմի շուրջ 1 կիլոգրամ: Ռոտորի թիակների բացվածքը շուրջ 1,1 մետր Է:

Կորպուսի մեջ ներսարված Է արեւային մարտկոց: Ապարատն օրական կկարողանա թռչել երկու-երեք րոպե: Յուրաքանչյուր թռիչքից հետո հարկ կլինի այն լիցքավորել:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, թռչող ապարատի օգնությամբ գիտնականները հույս ունեն բարձրացնել Մարսի ուսումնասիրության հետ կապված որոշումների արդյունավետությունը՝ գերակա ուղղություններ ընտրելով տվյալների հավաքման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում