ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում հրադադարի խախտման կապակցությամբ. Օբամա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Ուկրաինայում վերջին շրջանում հրադադարի խախտման դեպքերով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հնդկաստանի վարչապետ Նարենդրո Մոդիի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք խիստ անհանգստացած ենք վերջերս արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ, որն իրականացնում են ռուսամետ ուժերը ռուսական կողմի աջակցությամբ, ռուսական տեխնիկայով, ռուսական կողմի ֆինանսավորմամբ, ռուսական զինծառայողների օգնությամբ»,-հայտարարել է նա:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն շարունակելու է տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: «Մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որը վաղուց ենք որդեգրել, և որը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացմանն է ուղղված: Մենք շարունակելու ենք խորհրդատվությունները մեր գործընկերների հետ, հատկապես եվրոպացիների, որպեսզի համոզվենք, որ նրանք այդ հարցում կիսում են մեր տեսակետը»,-ասել է Օբաման:

Մոսկվան, միաժամանակ, ոչ մեկ անգամ է հայտարարել, որ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա չի տրամադրել, կապ չունի ուկրաինական ներպետական ճգնաժամի հետ և ցանկանում է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը:

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած