Դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է. Արմեն Մուրադյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է հայաստանյան դեղ ներկրող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարույունից, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանող միջազգային պայմանագրերին:

Եվրասիական տնտեսական միության շրջանակում 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ստորագրվել են Դեղերի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրեր ու Բժշկական ապրանքների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագիր, որոնք նախատեսում են ԵՏՄ անդամ պետությունների համար դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաների ձևավորում 2016թ. հունվարի 1-ից, ինչն ամրագրված է ԵՏՄ-ի մասին պայմանագրում:

Միաժամանակ, մինչև 2016թ. հունվարի 1-ը ԵՏՄ անդամ պետությունները պետք է ապահովեն դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտի ներդաշնակություն, որոնք սահմանվում են ընդհանուր պահանջների որակի վերահսկման մեթոդների, դեղամիջոցների որակը փորձարկելու համար անհրաժեշտ սարքավորումների, փաթեթավորման նյութերի, ռեակտիվների, դեղաձևերի, դեղագործական նյութերի, ստանդարտ նմուշների, օժանդակ նյութերի նկատմամբ` դեղեր արտադրելիս:

Համաձայնագրերի նորմերի ընդունման արդյունքում ընդհանուր մոտեցումների գործնական իրականացման համար 2015թ. ընթացքում պետք է ընդունվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտավորապես 40 ակտ:

Ներկայումս դրանց մշակումը շարունակվում է ԵՏՀ-ին կից գործող դեղամիջոցների և բժշկական ապրանքների շրջանառության ոլորտի աշխատանքային խմբերի կողմից և այս պահին շրջանառության մեջ է դրվել ութ նախագիծ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դրոշմապիտակավորման գործընթացին, որը նախարարի գնահատմամբ կայացած է:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական դարձնել հանդիպումները` դեղերին վերաբերող ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտին առնչվող այլ խնդիրներ քննարկելու նպատակով: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնն առաջնահերթ է:

Հանդիպման ավարտին նախարարը հայտնել է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվամբ վերանվանելու մասին առաջարկը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան