ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց«Շահութահարկի մասին» ՀՀօրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խրախուսում է արտահանումը մեր երկրից:«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության նիստում նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀռեզիդենտ հարկ վճարողի(բացառությամբ հանքարդյունահանող և(կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների)համար շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկել2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճարողը կունենա ՀՀկառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր ևհաշվետու տարվա ընթացքում ՀՀտարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգովկարտահանիառնվազն 50 մլրդ դրամի մաքսային արժեքով ապրանքներ:
Բացի այդ, հարկ վճարողը պետք էհաշվետու տարվա ընթացքում ՀՀռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրիառնվազն 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ ևհաշվետու տարվա ընթացքում չունենաՀՀտարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից ստացման ենթակա եկամուտներ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որով փորձ է արվում խթանել արտահանումը: «Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում կկարողանան 50 մլրդ դրամի ապրանք արտահանել մեր երկրից, ապա դա կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, դեպի պետբյուջե եկամտհարկի և այլ լրացուցիչ եկամուտների մուտքին: Պետք է փորձենք բոլորս խոսել այս օրենքի նախագծի մասին, որպեսզի մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում, տեղյակ լինեն»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ օրենքը չի առնչվում հանքարդյունաբերության ոլորտին:
Գործադիրն օրենքի նախագիծը ճանաչեց հրատապ և ուղարկեց Ազգային ժողով: