Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը նոր գործիքով կխթանի արտահանումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը նոր գործիքով կխթանի արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց«Շահութահարկի մասին» ՀՀօրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խրախուսում է արտահանումը մեր երկրից:«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության նիստում նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀռեզիդենտ հարկ վճարողի(բացառությամբ հանքարդյունահանող և(կամ) հանքային հումքի վերամշակում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողների)համար շահու­թա­հարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկել2 տոկոս դրույքաչափով, եթե հարկ վճա­րողը կունենա ՀՀկառավարության հավանությանն արժանա­ցած արտա­հանման ծրագիր ևհաշվետու տարվա ընթացքում ՀՀտարածքից «Արտա­հա­նում» մաքսային ընթացակարգովկարտահանիառնվազն 50 մլրդ դրամի մաք­սա­յին արժե­­քով ապրանքներ:

Բացի այդ, հարկ վճարողը պետք էհաշվետու տարվա ընթացքում ՀՀռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործու­նեությու­նից մուտ­քագրիառնվազն 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ ևհաշվետու տարվա ընթացքում չունենաՀՀտարածքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատու­ցումից ստացման ենթակա եկամուտներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից մեկն է, որով փորձ է արվում խթանել արտահանումը: «Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում կկարողանան 50 մլրդ դրամի ապրանք արտահանել մեր երկրից, ապա դա կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը, դեպի պետբյուջե եկամտհարկի և այլ լրացուցիչ եկամուտների մուտքին: Պետք է փորձենք բոլորս խոսել այս օրենքի նախագծի մասին, որպեսզի մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում, տեղյակ լինեն»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ օրենքը չի առնչվում հանքարդյունաբերության ոլորտին:

Գործադիրն օրենքի նախագիծը ճանաչեց հրատապ և ուղարկեց Ազգային ժողով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում