ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ջրային տնտեսության ոլորտում ներդրումային բոլոր հնարավորությունները մոբիլիզացնելու հանձնարարական է տվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հետ այսօր ունեցած աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ խմելու եւ ոռոգման ջրի համակարգերում մատուցվող ծառայությունների որակը կարճ ժամկետում եւ ակնառու կերպով բարելավելու համար անհրաժեշտ է նաեւ, որ նոր սկսվելիք ներդրումային ծրագրերի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում կատարվեն: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել տարեկան գործունեության ամփոփիչ տվյալները, ըստ որոնց` համակարգում ընդհանուր իրավիճակը գնահատվել է բավարար: