Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, վերջինս նախագահին է ներկայացրել մաքսային հավաքագրումների 2007թ. արդյունքները, համաձայն որոնց` նախատեսված 188,1 մլրդ դրամի փոխարեն դեկտեմբերի կեսի դրությամբ հավաքագրվել է 203 մլրդ դրամ, եւ կանխատեսվում է, որ տարին կավարտվի մոտ 209 մլրդ դրամ ցուցանիշով: Քննարկվել է մաքսային մարմինների աշխատանքի տարեկան հաշվետվությունը, խոսվել է մաքսազերծման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Արմեն Ավետիսյանը նախագահին զեկուցել է, որ ի կատարումն նախագահի նախորդ հանձնարարականի, անցնող տարում շուրջ 4 մլրդ դրամ է ներդրվել մաքսային համակարգը տեխնիկական նորագույն միջոցներով ապահովելու գործում, եւ օրերս կավարտվի նաեւ վերջին` Բագրատաշենի մաքսակետի արդիականացման գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաեւ 2008թ. անելիքներին, մասնավորապես` ստվերի առումով ռիսկային համարվող ոլորտների վրա մեծ ուշադրություն կենտրոնացնելու խնդրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում