Արմեն Մուրադյանն առանձնահատուկ շնորհավորել է տոնական օրերին աշխատող, զինվորի կողքին գտնվող բուժաշխատողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին, Հայաստանի ու Սփյուռքի հայերին: «Հարգելի բուժաշխատողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժաշխատողների ամենօրյա աշխատանքը փոքրիկ սխրանք է, առանց որի, առհասարակ, անհնար է պատկերացնել առողջապահության տարբեր ոլորտների զարգացումը: Որքան էլ կարևոր լինեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը, ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարական քայլերը, առանց ձեր աջակցության, բարեխիղճ աշխատանքի ու հոգածության այդ ծրագրերը կյանքի չեն կոչվի: Առանց Ձեր մարդասիրական, տքնաջան աշխատանքի անհնար է պատկերացնել ոլորտի զարգացումը, համակարգի հանդեպ վստահության ձևավորումը: Ցանկանում եմ, որ ամենօրյա աշխատանքում, չնայած դժվարություններին, չդադարեք զգալ ձեր առաքելության կարևորությունը»-ասել է նա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն առանձնահատուկ շնորհավորել է այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը, դրան հաջորդող օրերին կլինեն հիվանդի կողքին, մտահոգ նրա առողջությամբ, ինչպես նաև նրանց, ովքեր տոնական օրերին կլինեն դիրքերում` զինվորի կողքին կամ հիվանդանոցներում: «Ձեր աշխատանքի լավագույն գրավականը մարդկանց երախտիքի խոսքն է: Միշտ բարձր պահենք բուժաշխատողի պատիվը: Գալիք տարում եղեք առողջ, հաջողակ և գնահատված»,-նշել է նա:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան