Արմեն Մուրադյանը հուշանվերներ է հանձնել ՊՆ ԶՈւ N զորամասի աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի N զորամաս։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, զինվորներին և սպայակազմին առաջին հերթին մաղթել քաջ առողջություն: «Ձեր ընտանիքներին, ձեր օջախներին ցանկանում եմ այն ամենը, ինչ մաղթում եմ իմ երեխաներին, իմ ընտանիքին: Շնորհավորում եմ գալիք տոների առթիվ: Թող Նոր տարվա մեջ ձեր առողջությունը լինի մեր հովանու ներքո և ձեր պաշտպանությունը լինի մեզանից անպակաս»,- ելույթում նշել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նախարարը շնորհավորել է նաև հրամանատարական կազմին, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը և ՀՀ զինված ուժերիգերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

ՀՀ զինված ուժերում երկարամյա ծառայության և արգասաբեր աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարը պատվոգրեր է հանձնել զորամասի բուժծառայության պետ Աղավնի Գևորգյանին, համաճարակաբան, բուժծառայության մայոր Ալվարդ Եփրեմյանին: Նախարարության կողմից հուշանվերներ են փոխանցվել նաև զորամասի աշխատակիցներին:

Բանակ-հասարակության կապի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար ՀՀ ՊՆ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հրամանով պատվոգրեր են տրվել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել այցելության համար` հույս հայտնեով, որ առաջադրված խնդիրները պատվով կկատարվեն, իսկ ծանոթությունը կվերափոխվի բարեկամության:

Արմեն Մուրադյանը ծանոթացել է զինվորների առօրյային և զորանոցի պայմաններին, շրջել զորամասով, այցելել է բուժկետ, զրուցել զինվորների և անձնակազմի հետ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան