Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները հոսպիտալացվել Է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահը դեկտեմբերի 26-ին հարկադրված Է եղել ընդհատել Ծննդյան տոների իր հանգիստը եւ վերադառնալ երկրի մայրաքաղաք սրունքաթաթային հոդի գերձգման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սանտա Կրուսի նահանգի իր նստավայրից Բուենոս Այրեսի օդանավակայան ժամանելուն պես պետության ղեկավարին անմիջապես տեղափոխել են հոսպիտալ: Նախագահի բժշկական ծառայությունը հայտնել Է, որ դա արվել Է անհրաժեշտ հետազոտության համար:

Ինչպես ճշտել Է Segunda պորտալը, մայրաքաղաք Կիրշների մեկնումը կապված Է այն բանի հետ, որ Սանտա Կրուսի նահանգի հիվանդանոցում Ծննդյան տոների պատճառով չեն աշխատել տոմոգրաֆներն ու ռեզոնատորները:

Վերջին ժամանակներս Արգենտինայի նախագահի առողջական խնդիրների մասին բավականին հաճախ Է նշվում: Այսպես, նոյեմբերի սկզբին Կիրշները հոսպիտալացվել Էր բարձր ջերմության պատճառով, բժիշկները նրա մոտ ախտորոշել Էին աղիների բորբոքում (սիգմոիդիտ): Դուրս գրվելուց հետո Կիրշները տասն օր անցկացրել Է իր նստավայրում՝ ընդունելով անտբիոտիկներ եւ պահպանելով հատուկ սննդակարգ, եւ բժիշկների հանձնարարությամբ ձեռնպահ Է մնացել նոյեմբերի 15 – 16-ն Ավստրալիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը