Միջազգային

Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղի հետեւանքով տարհանվածների թիվը գերազանցել Է 100 հազարը

2 րոպեի ընթերցում

Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղի հետեւանքով տարհանվածների թիվը գերազանցել Է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի հինգ նահանգներից ավելի քան 100 հազար մարդ Է տարահանվել սաստիկ հեղեղումների հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը:

Առաջվա պես իրադրությունն առավել ծանր Է Քելանթանի նահանգում, ըստ որում Փահանգի նահանգում իրավիճակը վերջին ժամերին կտրուկ վատացել Է. այնտեղ հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է 35 հազարը:

Երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքը կարգադրել Է մեծացնել տուժածներին ցուցաբերվող օգնությունը, ինչպես նաեւ ամենայն ուշադրությամբ հետեւել իրադրությանը՝ մարդկային զոհեր թույլ չտալու համար: Նախօրյակին ֆինանսների նախարարությունը հավանություն Է տվել հինգ առավել տուժած նահանգներին որպես օգնություն ավելի քան 14 միլիոն դոլար տրամադրելուն:

Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը խոստովանել Է, որ փրկարաները միշտ չԷ, որ հասցնում են ժամանակին տարահանել տեղացի բնակիչներին, քանի որ որոշ բնակավայրեր լիովին կտրված են լինում գետերում ջրի թույլատրելի մակարդակի գերազանցման հետեւանքով կամ Էլ ուղղաթիռների համար ոչ թռիչքային եղանակի պատճառով:

Ներկայում տարածաշրջանում սկսվել Է անձրեւների սեզոնը, սակայն վերջին տարիներին դրանց ինտենսիվությունը դարձել Է ռեկորդային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում