Արմեն Մուրադյանը անցնող տարին համարում է փորձություններով լի, բայց կառուցողական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը 2014-ը առողջապահական ոլորտի համար համարում է աշխատանքային ու կառուցողական, միևնույն ժամանակ տարբեր փորձություններով լի: Նման գնահատական տվեց նախարարը դեկտեմբերի 25-ին տարեվերջյան ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագրողի հարցին: «Մյուս տարվա հետ կապված` մենք ավելի մեծ պլաններ ունենք: Հուսով ենք, որ հունվարի մեկից մեկնարկող բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Մենք հակված ենք համակարգային փոփոխությունների»,-ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան, թե հինգ բալանոց սանդաղակով ինչ գնահատական կտա նախարարը բնակչության առողջության ներկա իրավիճակին, Արմեն Մուրադյանը նշեց. «Պատրաստ չեմ այդ սանդղակով գնահատել: Այսօր մեր աշխատանքներն ուղղված են ոչ միայն հիվանդացության և մահացության դեմ պայքարին, այլև առողջություն ձևավորելուն և այն պահպանելուն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա: Նախարարի տեղեկացմամբ` իրենց խնդիրն առաջնային բուժօղակի մատուցած ծառայությունների բարելավումն է, առողջ ապրելակերպի քարոզը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը:

Այդ իմաստով նախարարը կարևորեց այս տարվա հոկտեմբերին մեկնարկած Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիրը: «Այն նպատակ ունի բարելավելու մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունները, ընտրված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը առողջության առաջնային օղակում, ինչպես նաև առողջապահական ծառայությունների որակը և արդյունավետությունը»,-նշեց նախարարը:

Որպես գերակա ուղղություններ, որոնք 2015-ի ընթացքում կշեշտադրվեն նախարարության կողմից, հանրային առողջապահական ծրագրերն են լինելու: 2015 թվականին սոցիալական փաթեթի շահառուների համար կկազմակերպվեն կանխարգելիչ բժշկական ստուգայցեր (Check-Up): Ծրագրի ներդրման համար 2014-ին նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել` գնահատվել են առաջնային օղակի կարողությունները, ձևավորվում է շահառուների առցանց շտեմարան:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից