Միջազգային

Աֆղանստանում կառուցելու են նոր մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը

2 րոպեի ընթերցում

 Աֆղանստանում կառուցելու են նոր մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանը պատրաստվում Է կառուցել արդի մայրաքաղաք՝ Նոր Քաբուլը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Խաամա-պրես» գործակալությանը, Kabul New City Development ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Էլհամ Օմար Խոթաքին հայտարարել Է, որ շինարարներն աշխատանքին ձեռնամուխ լինելու համար սպասում են միայն նախագահի համաձայնությանը:

Նոր Քաբուլը կկառուցվի Քաբուլի Հաջի Ռավաշ օդանավակայանի եւ Բաղրամի թռիչքարանի միջեւ ընկած տարածքում, որտեղ տեղաբաշխված Է ԱՄՆ-ի ռազմակայանը: Խոթաքիի խոսքով՝ ընկերությունը շինարարական ֆիրմաների հետ հինգ համաձայնագիր Է ստորագրել առաջին 55 բնակելի շենքերի կառուցման համար

Ըստ պլանի՝ նոր քաղաքի տարածությունը կրկնակի մեծ կլինի, քան ներկայիս մայրաքաղաքինը, եւ կհասնեի 740 քառակուսի կիլոմետրի: Այդ տարածքում կտեղավորվի 600 հազար տուն: Ընդամենը Նոր Քաբուլը ենթադրվում Է կառուցել 15 տարում: Այնտեղ կբնակվի մոտավորապես 2,5 միլիոն մարդ:

Ներկայիս մայրաքաղաքում, որին վիճակված Է դառնալու Հին Քաբուլ, բնակվում Է, ըստ գնահատումների՝ 5-ից մինչեւ 6 միլիոն մարդ, մինչդեռ այն նախատեսված Է մեկ միլիոն բնակչի համար: Նախագծի իրագործումն, ըստ գնահատումների՝ կնստի 80 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում