Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռի ադրբեջանցի ուղևորները հեռացել են գոհ ու երախտապարտ. պաշտոնական հաստատում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ին հաջողվեց պաշտոնական հաստատում ստանալ Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավերի` Երեւանում վայրէջք կատարելու և դրանց ադրբեջանցի ուղևորների` «Զվարթնոց» օդանավակայանում գիշերն անցկացնելու վերաբերյալ:

Օդանավերը Երեւանում են վայրէջք կատարել դեկտեմբերի 21-22-ին` Թբիլիսիում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Առաջին անգամ օդանավում եղել է 24 ադրբեջանցի, երկրորդ անգամ՝ 13: «Ապահովել ենք ամեն ինչով՝ սնունդով, նույնիսկ երկրորդ օրը 4 մարդ հրաժարվել է իջնել օդանավից, սակայն հաշվի առնելով, որ գիշերն օդանավը սառչում է, անձնակազմի ու այդ չորս ադրբեջանցու համար ապահովել ենք օդանավի տաքությունը։ Գիշերը՝ ժամը 01:00-ին են եկել, առաջինը առավոտյան 08:00-ին մեկնել է Թբիլիսի, երկրորդը՝ մոտ 06:00-ին։ Նրանք հեռացել են երախտապարտ ու գոհ մեր կողմից անվտանգության ապահովումից` շնորհակալություն հայտնելով, վերջում ձեռքսեղմումով հեռացել են»,-նշել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը: Ինչ վերաբերում է անձնագրեր վերցնելու հետ կապված արբեջանական լրատվամիջոցների աղմուկին, ապա նման խնդիր չի եղել. նրանք սահման չեն հատել, ուղղակի երբ նորից հետ են բարձրացել ինքնաթիռ, անձագրերը ստուգվել են:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակն ընդգծել է, որ աղմուկի հեղինակն ադրբեջանցի մեկ ուղևոր է միայն։ «Բացառությամբ այդ մեկ ուղևորի, մյուսները շատ գոհ ու երախտապարտ մարդիկ էին»,-ընդգծել է Գրդզելյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են չվերթի ուղևորներից մեկի` Ադրբեջանական երիտասարդության համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարլի Բաբաևի խոսքը Երևանում հարկադիր վայրէջքի վերաբերյալ: Նա ասել էր, թե իբր օդանավակայանում նրանց առաջարկել են տալ անձնագրերը` համապատասխան կնիք ստանալու համար, սակայն վերջիններս կապվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ, որտեղից էլ հրահանգ են ստացել նման քայլի չգնալ:

Հայերեն English Русский

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում