Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Ջոն Հեֆերնի ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջոն Հեֆերնին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-ամերիկյան կապերի սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման գործում, ինչի արդյունքում երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է մեր երկրի համար, և Հայաստանը բարձր է գնահատում անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ-ի կառավարության կողմից շարունակական ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Ջոն Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան կապերն այսուհետ ևս դինամիկ կզարգանան` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան