ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դալայ լաման մոլորակի վրա խաղաղության հանգուցային պայմանների թվում նշել է մտքի խաղաղությունը, այն բանի ըմբռնումը, որ անհնարին Է երջանիկ լինել միայնության մեջ եւ մյուսների հաշվին, հույզերը վերահսկելու կարողությունը, համբերելը, կարեկցելը եւ սիրելը:
«Ամեն տարի հավաքվում Է Նոբելյան դափնեկիրների կոմիտեն, երբեմն ես նույնպես մասնակցում եմ այդ ժողովներին, որտեղ մենք խոսում ենք խաղաղության մասին: Խաղաղությունն ի վերջո հանգում Է մտքի խաղաղությանը: Եթե միտքը լի Է մոլություններով, զայրույթով, ապա շատ դժվար Է մոլորակի վրա խաղաղության հասնել: Երկրի յուրաքանչյուր բնակիչ պատասխանատու Է այս աշխարհի համար: Եթե մենք միայն մեր մասին ենք մտածում, մենք չենք կարող երջանիկ ապրել. մյուսներն ավելի շատ են. նրանք 7 միլիարդ են»,- Դելիում Ռուսաստանի բուդդիստների ուսուցման ընթացքում ասել Է Դալայ լաման, որը 25 տարի առաջ Խաղաղության Նոբելյան մրցանակ Է ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա նշել Է, որ յուրաքանչյուր մարդու երջանկությունը կախված Է իր մտքի խաղաղեցումից, բայց հնարավոր չԷ երջանիկ լինել միայնության մեջ, երբ մնացածները տառապում են: «Մեր երկիրը մեր ընտանիքն Է, մեր տունը: Շատ կարեւոր Է զգալ, որ 7 միլիարդը մենք ենք, մի ամբողջություն»,-նշել Է բուդդայականների առաջնորդը:
Նրա խոսքով, բոլոր կենդանի Էակները, ընդհուպ մինչեւ միջատները, չեն ցանկանում տանջվել եւ ցանկանում են ճաշակել երջանկությունը: Բայց կենդանիներն ի վիճակի չեն միտքն աշխատեցնել այն չափով, որքան մարդը, եւ նրանք հիմնականում զգայական հաճույքի են ձգտում:
Դալայ լաման նշել Է, որ մտքի խաղաղության հասնելու համար մարդուն օգնում են սերը, կարեկցանքը, համբերությունը, քչով բավարարվելու կարողությունը, ինքնակարգապահությունը՝ այն, ինչի մասին դրվատանքով Է խոսվում կրոնական բոլոր ուսմունքներում, եւ ինչը նպաստում Է ինչպես մենթալ, այնպես Էլ ֆիզիկական առողջությանը:
Վկայակոչելով ԱՄՆ-ում անցկացված գիտափորձերի արդյունքները՝ Դալայ լաման հավաստիացրել Է, որ «կարեկցանքը նվազեցնում Է սթրեսի մակարդակը եւ արյան ճնշումը, լավացնում Է հաղորդակցությունը մարդկանց խմբում, մարդկանց պարգեւում Է երջանկության զգացում»:
«Գլխավորը միտքը վերահսկելն Է: Մարդու ուղեղը կարող Է փոխվել մարզումների օգնությամբ, քանի որ այն օժտված Է նեյրոհարմարվողականությամբ»,- ասել Է հոգեւոր առաջնորդը:
Նա ընդգծել Է կրթության կարեւորությունը, քանի որ տգիտությունը չարիքի աղբյուրն Է: «Կարեւոր Է, որ մարդիկ ուսումնասիրեն ուղեղի աշխատանքը: Մենք մարմնի հիգիենա ենք ուսուցանում, բայց չԷ որ հարկավոր Է զբաղվել նաեւ մտքերի հիգիենայով»,-հավելել Է Դալայ լաման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: