Միջազգային

Ռուսաստանը չի կարող համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ մնալ. Քեմերոն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի կարող համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ մնալ. Քեմերոն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ մնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրի ներկայիս իրադրությունը (ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը) տեղի Է ունենում նավթի գների եւ պատժամիջոցների համակցված ազդեցության պատճառով: Դա Ռուսաստանին թույլ չի տալիս մնալ համաշխարհային ֆինանսական համակարգի անդամ: Մենք պնդելու ենք ճնշման խստացումը»,- ասել Է Քեմերոնը՝ դեկտեմբերի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում:

Վարչապետը, որն արեւմտյան ղեկավարների շրջանում առավել խիստ դիրք Է բռնել ՌԴ-ի նկատմամբ, հայտարարել Է Մոսկվայի վրա գործադրվող ճնշումը խստացնելու եւ նոր պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում