Միջազգային

Բելառուսն արգելել է որոշ ռուսական ապրանքների մուտքն իր երկիր

1 րոպեի ընթերցում

Բելառուսն արգելել է որոշ ռուսական ապրանքների մուտքն իր երկիր

ՄԻՆՍԿ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը ՌԴ արտադրության սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծման վրա արգելք է դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, բելառուսական իշխանությունների արգելքի տակ են հայտնվել «Զոլոտայա լապշա», «Լագման պո-լուգանսկի» եւ «Բիգ լանչ» տեսակի մակարոնեղենը, որն արտադրում է «Բիոֆուդ» ընկերություն եւ «Մոկա» սուրճի տեսակը «Պաուլիգ Ռուս» ընկերությունից:

Արգելքի պատճառն, ըստ բելառուսական կողմի, սանիտարա-հիգիենիկ կանոնների չպահպանումն է:

Նոյեմբերին վերջին էլ Ռուսաստանն էր արգելել բելառուսական մսի եւ կաթնամթերքի որոշ տեսակների մուտքն իր երկիր: Այդ ժամանակ էլ ռուսական կողմն էր հայտարարել, որ բելառուսական ընկերությունները չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները:

Այդ սահմանափակումները լուրջ քննադատության արժանացան Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ով բացահայտ կասկած էր հայտնել իր երկիր մտնող ռուսական ապրանքների որակի առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում