Արմեն Մուրադյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Նախարարի այցն անսպասելի է եղել ոչ միայն բժշկական կենտրոնում բուժում ստացողների, այլ նաև ղեկավարության համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը դիսպանսեր հսկողության բաժանմունքում զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Նախարարի հետ զրույցում քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել գոյացող հերթերից, ծառայության գերծանրաբեռնվածությունից:

Նախարարը հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանին խիստ հանձնարարականներ է տվել: Հիվանդների համար կենտրոնի ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով քննարկվել են դիսպանսերային ծառայությունը Երևանի վարչական շրջանների պոլիկլինիկաներ տեղափոխելու, կադրային, ինչպես նաև հիվանդասենյակների թերհագեցվածության խնդիրները:

Քննարկվել է նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների` հոգեկան առողջության կենտրոններ պարբերաբար համայցերի կատարումը` հետազոտություններ և խորհրդատվություն իրականացնելու նպատակով:

Արմեն Մուրադյանը նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղել է նաև երկրորդ բաժանմունքում, ուր այս պահի դրությամբ բուժում է ստանում 40 հիվանդ: Նախարարն այցելել է նաև ճաշարան, ծանոթացել մատուցվող սննդի պահպանման ժամկետներին, ճաշացանկին:

Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբանասոցիալական և արտթերապևտիկ ամբուլատոր բաժանմունքում նախարարին են ներկայացվել իրականացվող ծառայությունները, հիվանդների բուժման ժամանակակից մեթոդները:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան