Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀվարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարին կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով նրա անձնական ներդրումը ՀՀ-ԵԽ գործակցության խորացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Իր հերթին Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի և ժողովրդի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ-ԵԽ համագործակցության ընթացքից և, մասնավորապես, 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի արդյունքներից: Երկուստեք ընդգծվել է, որ Գործողությունների ծրագրով նախատեսված ծրագրերը հաջող իրականացվել են, և բարեփոխումների արդյունքում Հայաստանը որպես ԵԽ անդամ երկիր էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Կողմերը բարձր են գնահատել նաև 2013 թ. մայիս-նոյեմբերին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության արդյունքները, ինչը հնարավորություն տվեց զարգացնել երկկողմ համագործակցությունը և ակտիվացնել երկխոսությունը ԵԽ անդամ երկրների հետ:

Անդրադառնալով համագործակցության առաջնահերթություններին և հեռանկարներին՝ Հովիկ Աբրահամյանը և Օլեքսանդր Պավլյուկը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵԽ 2015-2017թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ, որը ներկայում քննարկման փուլում է և հնարավորություն կտա շարունակել ընթացիկ բարեփոխումները:

Հայերեն English Русский

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը