ԵՏՄ հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և պրագմատիզմը. Վլադիմիր Պուտին

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հունվարի մեկից ամբողջովին կսկսի աշխատել Եվրասիական տնտեսական միությունը, որի հիմնարար սկզբունքներն են իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և պրագմատիզմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դաշնային ժողովում ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալադիմիր Պուտինը: «Հիմնարար սկզբունքներն են ազգային ինքնատիպության և բոլոր անդամ երկրների պետական ինքնավարության պահպանումը: Ես համոզված եմ, որ սերտ համագործացությունը զարգացման հզոր աղբյուր կդառնա Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների համար»,- ասաց ՌԴ նախագահը:

Վալդիմի Պուտինի խոսքով` ՌԴ գերակայություններն են առողջ պետությունը և ընտանիքը, նախնիներից ժառանգած ավանդական արժեքները`համադրած ապագայակենտրոն ուղղվածության հետ, կայունությունը` որպես զարգացման նախապայման, հարգանքը այլ ժողովուրդների և պետությունների հանդեպ`Ռուսաստանի անվտանգության և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների պայմաններում:

Ներկա քաղաքական և տնտեսական համաշխարհային իրավիճակում ՌԴ նախագահի այս տարվա ուղերձն առանձնակի կարևորություն ունի: Ռուսաստանի ղեկավարը գնահատականներ է տվել նաև երկրում տիրող ընթացիկ իրավիճակին, նախանշել զարգացման հիմնական ուղղությունները: «Ռուսաստանի նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ձեռք բերել ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, ուր թափ են ստանում ինտեգրացիոն գործընթացները, ուր չեն խառնում տնտեսությունը և քաղաքականությունը, այլ ընդհակառակը վերացնում են բոլոր խոչընդոտները առևտրի, տեխնոլոգիական փոխանակության և ներդրումների, մարդկանց ազատ տեղաշարժման համար»,- ասաց նա` հավելելով, որ ՌԴ չի պատրաստվում խզել հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ: Միաժամանակ կընդլայնվեն և կզարգացնեն ավանդական կապերը հարավամերիկյան մայրցամաքի հետ, կշարունակվի համագործակցությունը Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

Պետք է դիտարկել, թե վերջին տասնամյակում ինչպես է նպատակաուղղված առաջ ընթանում Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանը: «Ռուսաստանը որպես Խաղաղօվկիանոսյան գերտերություն մտադիր է օգտագործել այդ հսկայական ներուժը»,- ասաց Վլադիմիր Պուտինը:

Հայերեն English

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին