Արմեն Մուրադյանը Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին է ներկայացրել հայաստանյան փորձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև Հնդկաստանում վերջերս ձևավորված ավանդական բժշկության նախարարության ներկաացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին` Արմեն Մուրադյանը նշել է, որ վեջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցությունն առողջապահական ոլորտում սերտ է: «Բուժական աշխատանքները և, մասնավորապես, կրթական լավագույն ծրագրերը սերտ համագործակցության հավաստիքն են»,- ասել է Արմեն Մուրադյանը, ում գնահատմամբ` այն փաստը, որ Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալրասանում կրթություն ստացած ավելի քան 2500 շրջանավարտներն այժմ հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ոչ միայն Հնդկաստանում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում վկայում են մեր երկրում որակյալ բժշկական կրթության մասին:

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանն առողջապահական համակարգում որդեգրել է ապացուցողական բժշկության վրա հիմնված զարգացման ճանապարհ, սակայն առկա են հիվանդություններ, որոնց բուժման ընթացքը ենթադրում է ավանդական բժշկական մեթոդների կիրառում:

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն ևս փաստել է, որ Հայաստանը և Հնդկաստանը հաջողությամբ ծրագրեր են իրականացնում առողջապահական տարբեր ոլորտներում: «Համագործակցության լավագույն օրինակներից է հեռաբժշկության ծրագիրը, որն իրականացման փուլում է և նպաստում է Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը»,- նշել է դիվանագետը:

Նա շնորհակալությու է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ԵրՊԲՀ ղեկավարությանը Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին Հայաստան հրավիրելու և իրենց երկրի փորձը ներկայացնելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության, հնդկական ավանդական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Կողմերը նշել են փորձի փոխանակմանը միտված համատեղ հեռանկարային ծրագրերի պատրաստակամության մասին:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան