Խճանկար

Աշխարհի առաջին բիոավտոբուսը աշխատում է սննդային մնացորդներից ստացված կենսագազով

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջին բիոավտոբուսը աշխատում է սննդային մնացորդներից  ստացված կենսագազով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում ստեղծվել է աշխարհում առաջին բիոավտոբուսը, որն աշխատում է սննդային մնացորդներից ստացված կենսագազով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կենսամեթանով աշխատող ավտոբուսը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում:

Ինչպես հայտնում է Daily Mirror թերթը, այս արտասովոր մեքենայից մթնոլոտ արտանետումները շատ ավելի քիչ են, քան դիզելային վառելիքով աշխատող մեքենաներից: 40 անձի համար նախատեսված ավտոբուսը ներկայումս երթևեկում է Բատ քաղաքից Բիստոլի օդանավակայան: Ամբողջությամբ լիցքավորման դեպքում ավտոբուսը կարող է անցնել գրեթե 300 կմ:

Մեքենայի աշխատանքի համար օգտագործվող գազը արտադրվում է Բրիստոլի կեղտաջրերի մաքրման կայանում: Կայանը տարեկան կարող է արտադրել շուրջ 17 միլիոն խորանարդ մետր կենսամեթան: Այդ ծավալը բավարար է ոչ միայն բիոավտոբուսի սպասարկման համար, այլև կարող է ապահովել 8,3 հազար տնային տնտեսություններին անհրաժեշտ գազի ծավալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում