ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով` պարգեւատրվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 28-ի հրամանագրերով ՀՀ պետական կառավարման համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւրգյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ արտաքին հարաբերությունների բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Մինասի Օսկանյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-ին աստիճանի մեդալով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ պետական կառավարման բնագավառում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով է պարգեւատրվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար Մովսես Խորենացու մեդալով է պարգեւատրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Արմեն Ավետիսյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 28-ին նաեւ կարգադրություն է ստորագրել ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգեւատրելու մասին:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը