Միջազգային

Սերբիային ԵՄ ընդունելու դիմաց պարտավորեցրել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Սերբիային ԵՄ ընդունելու դիմաց պարտավորեցրել են պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան պարտավոր Է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ցանկանում Է անդամագրվել Եվրամիությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Վեչեռնիե նովոստի» սերբական թերթին տված հարցազրույցում հայտարարել Է հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը:

«Սերբիան պարտավորվել Է անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակներում աստիճանաբար ԵՄ-ի հետ համաձայնեցնել իր դիրքորոշումը դժվար հարցերում, ինչպես, օրինակ, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են: Դա շատ կարեւոր Է, եւ մենք Բելգրադից ակնկալում ենք այդ պարտավորության կատարում»,-ասել Է Հանը Բելգրադ այցից առաջ:

Եվրակոմիսարը նշել Է, թե հասկանում Է Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ կապերի պատմական կարեւորությունը, ուստի չի հարկադրի Բելգրադին «կատարելու պարզ ընտրություն»: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել Է, որ Սերբիան Եվրամիությանն անդամակցելու ուղին Է բռնել՝ դա հայտարարելով գլխավոր ռազմավարական նպատակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում