Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, ովքեր Երեւանում են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 46-րդ նիստի առիթով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնումը, նշելով, որ փորձի եւ տեղեկատվության փոխանակումը լրացուցիչ հնարավորություն է տալիս բարելավելու այդ կառույցների աշխատանքը: Խոսվել է մաքսանենգության դեմ պայքարին առնչվող խնդիրների մասին: Այդ առումով կարեւորվել է մաքսազերծման կետերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը զգալիորեն բարձրացնում է մաքսային ծառայությունների գործունեության թափանցիկությունը եւ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը: Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել հանդիպման մասնակիցներին` նշելով, որ որեւէ երկրում գործարար մթնոլորտի վիճակը մեծապես կախված է նաեւ նրանից, թե մաքսային ծառայությունն իր գործունեության որակով խթանո՞ւմ, թե՞ խոչընդոտում է գործարարությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում