Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Հռոմ` մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում մանկական ամոքիչ (պալիատիվ) օգնության զարգացման ժամանակակից հիմնահարցերին նվիրված 2-րդ Եվրոպական եռօրյա համաժողովին:Համաժողովին մասնակցելու են աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության բարձրաստիճան հեղինակավոր կազմակերպիչներ, մասնագետներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Այս միջոցառումը hնարավորություն է ընձեռում ծանոթանալու միջազգային փորձի հետ, ուսումնասիրելու բուժօգնության այս տեսակի կազմակերպման նրբությունները և ժամանակակից միտումները տարբեր երկրներում, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել Հայաստանում կառավարման արդյունավետ մեխանիզմ ներդնելու նպատակով: Համաժողովի շրջանակում քննարկվելու են նաև այս ոլորտում շարունակական կրթական ծրագրերի մշակման հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է ամոքիչ խնամքի դերը, ուշադրության կենտրոնում պահում ծանր, անբուժելի հիվանդություններով տառապող կամ անդամալույծ հիվանդների խնամքն իրականացնող ծառայության զարգացմանն ուղղված քայլերը: Այս հիվանդներն առավել քան կարիք ունեն արհեստավարժ բուժօգնության և հոգածության:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության միջազգային գործընկերներ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ջանքերով: Վերջինս ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 70 երկրում, օժանդակում մեր պետությանը բազմաթիվ, այդ թվում` հանրային առողջապահության և կրթության հասանելիության բնագավառներում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան