Պետդեպում լրագրողները խոցված ուղղաթիռի վերաբերյալ Պսակիին հարցապնդումներ են արել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կշարունակի աշխատանքը կողմերի հետ` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: ԱՄՆ-ը իրազեկված է միջադեպի մասին, եւ Պսակին ցավակցություն է հայտնել «զոհերի կամ վիրավորների հարազատներին»:«Այս պատահարը մեկ անգամ եւս հիշեցնում է այն մասին, որ հարկավոր է կրկնապատկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելուն ուղղված ջանքերը, թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարը»,- կրկնել է Պսակին նախորդ օրվա հայտարարությունը` նշելով, որ այդ առումով որեւէ նորություն ասել չի կարող:

Հարցին` ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ինչ է պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, Պսակին պատասխանել է. «Մենք դիվանագիտական կապուղիներով ներգրավված ենք երկու կողմերի հետ բանակցություններում, որպեսզի խաղաղ լուծում գտնենք: Վրեժ լուծելու միջոցները, նոր բռնությունը, լարվածության բորբոքումը դրան չեն օգնում», -նշել է նա:

Պսակին խուսափել է պատասխանել այն հարցին, որով լրագրողը փորձել է հասկանալ ԱՄՆ դիրքորոշումն այն փաստի անռչությամբ, որ հրադադարի ռեժիմի խախտողը եղել է հենց Ադրբեջանը: «Ես չունեմ որևէ վերլուծություն այս դեպքի հետ կապված: Մենք տեսել ենք նույն զեկույցները: Մեկնաբանություններ և պնդումներ կան երկու կողմերից էլ, բայց ես որևէ այլ վերլուծություն սրանից ավելի անել չեմ կարող»,- նշել է Պսակին: Ի պատասխան Պետդեպի խոսնակի` լրագրողը հիշեցրել է, որ հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, ինչը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Պսակին փորձել է արդարանալ` նշելով, թե երկու կողմերն էլ ունեն իրենց մեկնաբանությունը խնդրի հետ կապված, սակայն ինքը ԱՄՆ կառավարության կողմից որևէ հավելյալ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ չունի: Պսակին խոստացել է հետևել իրադարձությունների զարգացմանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ