ԼՂՀ-ն դիմել է ԿԽՄԿ-ին եւ կանի ամեն ինչ զոհված օդաչուների դիերը բերելու հարցում

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` միջնորդելու ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին մոտենալու եւ կրակի գոտուց դուրս բերելու հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասաց, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիմել են առավոտյան, իսկ ընթացիկ այլ հարցերով զբաղվում է այլ գերատեսչություն: Հակոբյանը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ, որպեսզի զոհված երեք օդաչուների դիերը բերվեն:

«Քանի որ ուղղաթիռը ընկած է ադրբեջանցիների դիրքի մոտ, մերոնք չեն կարողացել մոտենալ մեր անձնակազմին: Այդ կապակցությամբ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես արդեն դիմել է Կարմիր խաչին, որպեսզի որպես միջնորդ հանդես գա եւ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան կարողանանք հարցը կարգավորել»,- ասաց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ երեկվա դեպքի առթիվ ընթանում է քննություն: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Մովսես Հակոբյանն այն բնութագրեց «ամենօրյա»` հավելելով, որ սահմանին կանգնած զինվորը գիտակցում է իր դերակատարությունն ու պատվով կատարում է իր առաքելությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը