Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարիցզոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված քաղաքացիների հարազատներին, բարեկամներին և նրանց հետ միասին կիսում ծանր վիշտը: Կառավարությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ողբերգական դեպքի հետ կապված անաչառ քննություն իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ վիրավորների ապաքինման ընթացքը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:

Եվս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում