Մարզային

Գյումրին հյուրընկալեց սևծովյան տարածաշրջանի ՏՏ հարցերով աշխատանքային խմբի նիստը

5 րոպեի ընթերցում

Գյումրին հյուրընկալեց սևծովյան տարածաշրջանի ՏՏ հարցերով աշխատանքային խմբի նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով (ՏՀՏ) աշխատանքային խմբի նիստը: Նիստի նպատակն է նպաստել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար:

ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին մասնակցում են ՍԾՏՀ կազմակերպության մշտական միջազգային քարտուղարությունը, ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրները, ինչպես նաև ՀՀ պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ՍԾՏՀ կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խումբը կարևոր հարթակ է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկների վերջին ձեռքբերումները ներկայացնելու, տեղեկատվության արդյունավետ փոխանակումն ապահովելու, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու, ոլորտում ներդրումներ ներգրավելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար: «Սա ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ աշխատանքային խմբի նիստին է և Գյումրիում այս աշխատանքային նիստն անցկացնելու տարբերակը լավագույնն էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի անդամներին տվյալ ոլորտի նվաճումներին ծանոթացնելու: Սա լավ առիթ է ներկայացնելու այն ակտիվ վիճակը ոլորտում, որ կա Գյումրիում հատկապես նոյեմբերի 8-9-ը անցկացվող InnoWeekEnd-ի շրջանակներում: Աշխատանքային խմբի անդամները նիստի ընթացքում կներկայացնեն իրենց երկրներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ձեռքբերումներն ու առաջիկա ծրագրերը, ինչը շատ հետաքրքիր է, որովհետև ցանկացած փորձ, որ ներկայացվում է, ցույց է տալիս, թե տվյալ երկիրը ուր է շարժվում և ինչ միտում կա: Մենք էլ մեր փորձով կկիսվենք և կներկայացնենք նաև մեր նվաճումները, իսկ այս ոլորտում մենք անշուշտ «գլուխ գովալու» տեղ ունենք և որոշ երկրների համար ևս մեր փորձը բավական ուսուցանող կլինի»,-նշեց Էմիլ Տարասյանը:

Հայաստանը 2011 թվականից ՍԾՏՀ կազմակերպության ՏՀՏ հարցերով աշխատանքային խմբի համակարգող երկիր է: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրները 12-ն են: ՍԾՏՀ կազմակերպության միջազգային քարտուղարության մենեջեր Էդուարդ Փանոյանը նշեց, որ այս հերթական աշխատանքային նիստին ներկա էր 7 երկիր:»Նիստը համարվում է գումարված, եթե 7 երկիր 12-ից մասնակցում է: Միշտ չէ, որ բոլոր երկները, այս կամ այն պատճառներով, կարողանում են մասնակցել. օրինակ՝ Վրաստանը բացակայում է ոչ թե նրա համար, որ հետաքրքրություն չկա, այլ իրենց երկրում այս օրերին տեղի ունեցող գործընթացների հետ կապված, բայց իրենց ընկերությունները, մեր ընկերությունների հետ աշխատում են և ունեն համատեղ ծրագրեր: ՍԾՏՀ կազմակերպության արժեքը նրանում է, որ եթե տարածաշրջանային երկրներն ունեն իրար հետ խնդիրներ, այստեղ դրական օրակարգ է ձևավորվում և փորձում են համագործակցության եզրեր գտնել, այդ եզրերից մեկը ինֆորմացիոն տեխնոլոգրաներն են: ՀՀ կողմից նախաձեռնած՝ ինկուբատորների ասոցիացիայի ստեղծման գաղափարի շուրջ, օրինակ, համախմբվել է 5 երկիր և Հայաստանի հետ միասին այս երկրները կաշխատեն մեկ ծրագրի շուրջ: Այսօր Բուլղարիան կներկայացնի ինֆորմացիոն տեխնոլոգիաների Սևծովյան կլաստերների ծրագիրը, քանի՞ երկիր կցանկանա միանալ՝ ապագան ցույց կտա, բայց կարևորը գաղափարներն են, որ գալիս են ընդհանուր քննարկումներից»,- ավելացրեց Էդուարդ Փանոյանը:

Արմենուհի Մխոյան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Մարզային

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Մարզային

Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Մարզային

Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

Մարզային

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

Մարզային

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ  համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Մարզային

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը Գավառ համայնքում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի  կառուցած երկու նորակառույց  բնակելի շենք

Մարզային

Գյումրիում շահագործման հանձնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած երկու նորակառույց բնակելի շենք

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

Մարզային

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը

Տնտեսություն

Ծովինար գյուղում հիմնադրված ագրոանտառը կհանձնվի Մարտունի համայնքի կառավարմանը

Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Մարզային

Շիրակի մարզի Ախուրիկ և Բայանդուր բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մանկապարտեզներ

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

Մարզային

Հիմնանորոգվել են Գավառ քաղաքի «Մաշտորգի դար» կոչվող տարածքի Կաբելագործների փողոց տանող աստիճանները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում