Տնտեսություն

Արման Խաչատրյանը «Euronews»-ին պատմել է Հայաստանի զբոսաշրջային առանձնահատկությունների մասին

2 րոպեի ընթերցում

Արման Խաչատրյանը «Euronews»-ին պատմել է Հայաստանի զբոսաշրջային առանձնահատկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «World Travel Market»ցուցահանդեսի շրջանակներում միջազգային հեղինակավոր հեռուստաալիք «Euronews»-ը խոսել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ Հայաստանի` Լոնդոնում ցուցադրված բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքների շուրջ: «Մենք հայտնի ենք մեր մշակույթով, մեր ժառանգությամբ, մեր պատմությամբ»,-ասել է Արման Խաչատրյանը` նշելով, որ հայկական զբոսաշրջային արդյունքները կերտված են հենց այդ արժեքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, անդրադառնալով ներգնա զբոսաշրջությանը` Արման Խաչատրյանը նշել է, որ զբոսաշրջային հոսքերը հիմնականում գալիս են Ռուսաստանից և Արևմտյան Եվրոպայից: Գերմանացիներն, ըստ նրա, այցելում են Հայաստան էկոտուրիզմի համար, իտալացիները` պատմամշակութային և քրիստոնեական ժառանգության, իսկ ռուսները` արկածային զբոսաշրջության համար: «Եվ մենք փորձում ենք բավարարել բոլոր կարիքները` ստեղծելով առանձնահատուկ արդյունքներ»,-ասել է Արման Խաչատրյանը:

Նոյեմբերի 3-6-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 5 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Լոնդոնի «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին: Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո ներկայացվում է նաև Արցախի Հանրապետությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում