ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանիհեռագրում ասված է.

«Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:

Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկարամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաստանի տնտեսական զարգացման գործում:

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին և ժողովրդին ծառայելու իր տեսլականին: Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին` նա մշտապես փորձում էր գտնել և իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթևացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, և նրան վստահում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»:

Հայերեն

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն