ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում կկայանա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիýա բեն Զայիդ ալ Նահյանի հանդիպումը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ ալ Մաքթումի հետ: Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա նաեւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ ալ Մազրուի հետ, կմասնակցի ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: ՀՀ նախագահի ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում կստորագրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության համաձայնագրեր: ՀՀ կառավարության եւ Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջեւ կստորագրվի Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների ýինանսավորման վերաբերյալ պայմանագիր: Այցի վերջին օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Ռաս ալ Խայմա, որտեղ կհանդիպի Ռաս ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր ալ Կասիմի հետ: Դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով