Ռուբլու արժեզրկումը դանդաղեցրել է Հայաստան եկող դրամական փոխանցումների աճի տեմպը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնային տնտեսությունների շուրջ 16 տոկոսը դրամական փոխանցումներ է ստանում արտերկրից: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: Համաձայն ԿԲ տվյալների` 2008 թվականից սկսած ինչպես քաղաքաբնակ, այնպես էլ գյուղաբնակ տնային տնտեսությունների ամսական դրամական եկամուտներում մշտապես աճել է մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը և ներկայումս տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով կազմում է շուրջ 9 տոկոս:

ՀՀ ֆինանսական կայունության տեսանկյունից արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները կարևոր նշանակություն ունեն: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ դրամական միջոցներն անմիջական ազդեցություն ունեն առանձին տնային տնտեսությունների կենսամակարդակի, ծախսումների, վարկունակության վրա, հետևաբար նաև մակրոտնտեսական և ֆինանսական կայունության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամական փոխանցումներ/ ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 0.4 տոկոսային կետով և կազմել 16.8 տոկոս` պայմանավորված դրամական փոխանցումների ցածր աճի տեմպով: Այսպես, արտագնա աշխատողների վարձատրությունը և անձնական ընթացիկ տրանսֆերտներն աճել են ընդամենը 7.4 տոկոսով` նախորդ տարվա 14.8 տոկոսի փոխարեն:

Դանդաղ տեմպով է աճել նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվող ոչ առևտրային զուտ դրամական միջոցների ներհոսքը: 2014 թ. առաջին կիսամյակում աճը կազմել է 3.1 տոկոս, 2013 թ. առաջին կիսամյակում` 10.5 տոկոս:

Վերոնշյալ ցուցանիշների աճի տեմպերի դանդաղումը գլխավորապես պայմանավորված է ՌԴ-ից ստացվող փոխանցումների աճի տեմպի նվազմամբ, ինչի հիմնական պատճառներն են 2014թ. առաջին կիսամյակում շինարարության ճյուղի 2.6 տոկոս անկումը և ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու 11.3 տոկոս արժեզրկումը: Չնայած որոշակի նվազմանը` ՌԴ-ից ներհոսող փոխանցումների մասնաբաժինն ընդհանուր փոխանցումներում շարունակում է մնալ բավականաչափ բարձր (81.2 տոկոս), ինչն էլ իր հերթին մեծացնում է ՀՀ տնտեսական խոցելիությունը ՌԴ ոչ առևտրային բնույթի փոխանցումներից:

Հաշվի առնելով ՌԴ տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատումները` Հայաստանի կենտրոնական բանկը 2014 թ. ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճի տեմպի կանխատեսվող մեծությունը վերանայել է նվազման ուղղությամբ և գնահատել 1.0-3.0 տոկոս միջակայքում: Այսպիսով, ֆինանսական կայունության տեսանկյունից, թեև դիտարկվող ժամանակահատվածում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճը նպաստել է տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերի նվազմանը, սակայն հետագայում փոխանցումների աճի տեմպի դանդաղման պահպանումը կարող է նպաստել այդ հատվածից բխող ռիսկերի աճին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ