Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ:Այդ բոլոր տարիների ընթացքում Դուք անմնացորդ ծառայել եք մեր հավատավոր ժողովրդի բարօրության, Հայ Առաքելական Եկեղեցու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման վեհ գործին: Դա հայրենանվեր առաքելություն է եւ արժանի է բարձր գնահատանքի:

Վստահ եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ կշարունակեք իրականացնել Ձեր ազգանպաստ գործը` քրիստոնեական հավատքի զորավոր ուժով լուսավորելով մարդկանց հոգիները, միաբան ու միասնական պահելով աշխարհասփյուռ հայությանը, քանի որ դա է մեր պայծառ ապագայի կերտման միակ ճիշտ ուղին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հավետ զորացում ու բարգավաճում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում