Շառլ Ազնավուրի գործերի անթոլոգիան կներառի 60 ձայնասկավառակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները հնարավորություն կստանան ձեռք բերել երգի լեգենդի ստեղծագործություններն ամփոփող անթոլոգիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 60 CD ներառող անթոլոգիան լույս կտեսնի նոյեմբերի 17-ին, սակայն այն հնարավոր է նախապես պատվիրել համացանցի միջոցով: Այն լույս է տեսնում սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը կվաճառվի Ֆրանսիայում: Անթոլոգիան ներառում է Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ: վերջինները ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում:

Անթոլոգիան ներառում է մի քանի հարյուր երգ, ինչպես նաև 96-էջանոց գրքույկ, որը գրել է Բերթրան Դիքալը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում: Այս տարի ելույթ է ունեցել նաև Հայաստանում:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում