ԵԱՀԿ-ի դիտորդները դրական են գնահատել Գերագույն ռադայի ընտրությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդները դրական են գնահատել Գերագույն ռադայի ընտրությունները 99 տոկոս տեղամասերում, չնայած ձայները հաշվելիս մի շարք ընթացակարգային խնդիրների առկայությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

«Քվեարկության գործընթացը լավ Էր կազմակերպված եւ դրական Է գնահատվում 99 տոկոս ընտրական տեղամասերում, որտեղ դիտարկում Է իրականացվել, թեեւ մի շարք ընթացակարգային խախտումներ են նկատվել ձայների հաշվման ընթացքում»,-նշվում Է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ընտրություններում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հատուկ համակարգող Քենթ Հարսթեդը հայտարարել Է, որ Գերագույն ռադայի ընտրություններն անցել են ժողովրդավարական պահանջներին համապատասխան:

«Նրանք պատաստանել են այն մարտահրավերներին, որոնք ծառացած Էին իրենց առջեւ, եւ ընտրություններն անցել են ժողովրդավարական պահանջներին համապատասխան: Այդ ընտրությունները նոր քայլ են նշանավորում Ուկրաինայում՝ դեմոկրատական ընտրությունների անցկացումը միջազգային պարտավորություններին համապատասխան»,-մամուլի ասուլսիում հայտարարել Է Հարսթեդը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ուկրաինայում տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: Ձայների 50,08 տոկոսի հաշվումից հետո Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարը Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատն» Է՝ 21,61 տոկոս ձայներով, ինչի մասին վկայում են Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները: Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հավաքում Է ձայների 21,45 տոկոսը: Ռադա են անցնում եւս 4 կուսակցություն՝ Լվովի քաղաքագլուխ Անդրեյ Սադովիի «Սամոպոմոշչը»՝ 11 տոկոս ձայներով, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 9,82 տոկոս, «Օլեգ Լյաշկոյի արմատական կուսակցությունը»՝ 7,38 տոկոս, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան»՝ 5,69 տոկոս ձայներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա