ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնբասում իրավիճակը կիրակի հանգիստ է, կրակոցներ և ռազմական բնույթի այլ գործողություններ չեն արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդիմամուլի հաղորդագրության համաձայն, ուժայինները շարունակում են իրականացնել համապատասխան հանձնարարությունները, պաշտպանում և հսկում են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները:
Ուժեղացված ռեժիմով պահպանվում է հասարակական կարգը, այդ թվում` ընտրատեղամասերում, ուժայինները ջանում են վերահսկվող տարածքներում պահպանել խաղաղ բնակիչների անվտանգությունը :
Իրավիճակը հանգիստ է նաև Դոնեցկի օդանավակայանի տարածքում, Դեբոլցովո, Մարիուպոլ և Սմելի քաղաքներում: Բնակավայրերը գտնվում են ուժայինների հսկողության ներքո:
Դոնեցկի քաղաքային խորհուրդը ևս հաստատել է Կիևի տեղեկությունները. Քաղխորհրդի տվյալներով, Դոնեցկում իրավիճակը շարունակում է հանդարտ մնալ: Հասարակական տրանսպորտի և կոմունալ ծառայությունների աշխատանքն ընթանում է բնականոն հունով: