Արմեն Մուրադյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ խորհրդի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր` հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշել է, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից: 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում` աջակցություն ցուցաբերելով Սպիտակի երկրաշարժից և արցախյան գոյամարտից տուժած համայնքերին։

Հիմնադրամն առ այսօր բարեսիրական ծրագրեր է իրականացնում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Հայաստանում ծրագիրը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Ստեփանակերտում: Հիմնադրամը նաև դեղեր է տրամադրում պարբերական հիվանդությամբ և էպիլեպսիայով տառապող մինչև 14 տարեկան հիվանդ երեխաներին և այն:

Այնուհետև քննարկվել են «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևելյան տարածաշրջանի տեղական մարմնի կողմից իրականացվող HyeBridge հեռուստաբժշկության ծրագիրը շարունակելու և առավել արդիական դարձնելու, համագործակցությունն ընդլայնելու և այլ հարցեր։ «Կցանկանայի ավելի խորությամբ ծանոթանալ երկրի կարիքներին` մանկական առողջապահության ոլորտում մեր ծրագրերն առավել թիրախային դարձնելու նպատակով»,-ասել է Իրինա Լազարյանը։

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել կազմակերպության բարեգործական ծրագրերը և համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան